ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանում նոր միտում է նկատվում

Հայաստանում նոր միտում է նկատվում
12.10.2019 | 22:48

Հայաստանում նոր միտում է նկատվում, գինի խմողները շատանում են՝ Արագածոտնի մարզում էքսպո ցուցահանդեսի արտադրանքին ծանոթանալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա մշակույթ է դառնում: Շատ լավ է, որ մարդը գնում է սրճարանում նստում, սովորաբար սուրճ էին խմում, հիմա գնում, գինի է խմում: Դա դառնում է սովորական բան, ինչը շատ լավ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ